|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Եկեղեցին անկոտրում է, մենք չենք ընկրկելու, չենք նահանջելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Սա մի ծրագիր է եկեղեցու դեմ եւ ամեն կերպ փորձում են ապացուցել, որ եկեղեցին պետք է դառնա պետության մի կցորդ, որը պըտք է շարունակի այն ցանկությունը, որ իշխող ուժն ունի։ Սակայն, Եկեղեցին անկոտրում է, մենք չենք ընկրկելու, չենք նահանջելու եւ պահելու ենք այն, ինչ ստեղծել է հայ եկեղեցին եւ պահել է հայ եկեղեցին։ Իշխանությունները մեկ օրակարգ ունեն՝ փոխելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որն իրենց լիազորությունից դուրս է»,– ասել է Նաթան Սրբազանը։
Հիշեցնենք, որ Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից օրեր առաջ դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, Վեհափառի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Եվս 6 եպիսկոպոսի արգելվել է բացակայել երկրից։
Մանրամասն՝ տեսանյութում: