|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իսրայելի հարձակումը Իսլամական Հանրապետության վրա անվանել է «հիմար» և պատասխան խոստացել։
«Իհարկե, Իրանի ժողովուրդը և երկրի իշխանությունները չեն լռելու ի պատասխան այս հանցագործության և կտան օրինական և հզոր պատասխան, որը կստիպի թշնամուն զղջալ իր հիմար քայլի համար»,-ասվում է նախագահի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նա հասարակությանը կոչ է արել անտեսել «հոգեբանական պատերազմը և թշնամու կողմից տարածվող լուրերը»:
Հիշեցնենք՝ հունիսի 13-ի գիշերն Իսրայելը հարվածել է Իրանի ռազմավարական օբեյեկտներին՝ թիրախավորելով բալիսթիկ հրթիռների գործարաններ ու ռազմական հրամանատարական կենտրոններ։ Իրանի պետական հեռուստատեսության հաղորդմամբ հարձակման հետևանքով զոհվել են Իրանի բարձրագույն ռազմական ղեկավարության և գիտական ոլորտի առանցքային ներկայացուցիչներ։