01 10 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 417.4 |
GBP | ⚊ | 482.58 |
GEL | ⚊ | 147.07 |
RUB | ⚊ | 4.02 |
USD | ⚊ | 393.4 |
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանի հետ սահմանին, «վճռական պատասխան» են Իսրայելին։ Այս մասին իրանական IRNA պետական լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհամմադ Սաֆային։
Նրա խոսքով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները պատասխան էին Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում իսրայելական ազդեցությանը, ինչպես նաև Իրանի դեմ որոշ «դավադրությունների» ծրագրերին:
Անդրադառնալով Ադրբեջանում Իսրայելի ներկայությանը՝ պատգամավորն ասել է. «Սիոնիստները ձգտում են խաթարել Իսլամական Հանրապետության ազդեցությունը Կենտրոնական Ասիայում։ Բայց նրանց երբեք չի հաջողվի»:
Նա ընդգծել է, որ Իրանը չի ընդունի Հարավային Կովկասի տարածաշրջանում միջազգային սահմանների ոչ մի փոփոխություն։
«Սահմանների փոփոխությունը հակասում է Իսլամական Հանրապետության շահերին։ Ուստի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է այս փոփոխությանը։ Ուղերձը չարակամներին այն է, որ ցանկացած գործողություն, որը վնասում է Իսլամական Հանրապետության շահերին, թանկ կարժենա իրենց համար», – ասել է նա:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը մի քանի ստորաբաժանումների ներգրավմամբ լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Իրանի հյուսիսարևմտյան սահմաններում։
Զորավարժությունների ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մշակել է Ադրբեջանի հետ սահմանին Արաքս գետի վրայով կամուրջի կառուցման ծրագիր։