|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի խորհրդարանում հայերի ներկայացուցիչ Արա Շահվերդյանն իր Twitter-ում անդրադարձել է ադրբեջանական ոստիկանության կողմից իրանցի վարորդների ձերբակալման խնդրին. հայտնում է Isna-ն:
«Արտաքին գործերի նախարարությունը պետք է զբաղվի Ադրբեջանի կողմից ձերբակալված երկու իրանցի վարորդների խնդրով և կանխի Իրանի զսպվածությանն ուղղված մանիպուլյացիաներն ու անհրաժեշտ նախազգուշացումներ տա առյուծի պոչի հետ խաղալու հետևանքների վերաբերյալ»,- գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ոստիկանությունը Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալել էր երկու իրանցի վարորդների, որոնք իբր բեռ էին տեղափոխել Արցախ: