|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայի նորընտիր խորհրդարանի պատգամավորներն սկսել են ստանալ իրենց մանդատները:
Ըստ Haberler-ի՝ իր մանդատն է ստացել նաև Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից հայ պատգամավոր Սելին Սելինա Դողանը: Նա հայտնել է, որ երջանիկ է, քանի որ 51 տարի անց առաջին անգամ խորհրդարանում հայ կին պատգամավոր է ընտրվել, նաև հավելել է, որ խորհրդարանում առաջնահերթությունը պետք է տրվի նոր Սահմանադրություն ստեղծելուն:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին ի պատասխան, Դողանն ասել է, որ պետք է դադարեցվեն մինչ օրս եղած դրսևորումները և հարկավոր է ավելի հաշտվողական վերաբերմունք ցուցաբերել:
«Ես կարծում եմ, որ այս հարցը քննարկելու համար պետք է ավելի ժողովրդավարական, դրական միջավայր ստեղծել՝ հաշվի առնելով Թուրքիայի հայ համայնքին, աշխարհով մեկ սփռված և 7-8 միլիոն մնացած հայերին ու Հայաստանի բնակչությանը: «Սփյուռք» անունով հայտնի դարձած այդ մարդիկ որպես թշնամի են ներկայացվում, այդ մարդիկ Անատոլիայից են՝ Անատոլիային կարոտ մնացած մարդիկ: Այս հարցին պետք է ավելի խաղաղ միջոցներով՝ առանց թշնամանալու մոտենալ` նրանց պահանջներն ու զգացմունքները հաշվի առնելով»,- ասել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը: