Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Դուք ինքներդ ձեզ հակասում եք։ Դիմելով ՔՊ-ական պատգամավորներին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Ասում եք՝ ցեմենտը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, դրա համար պետք է պաշտպանենք։
Հետո ասում եք՝ մրցակցային դաշտը բացեցինք, որովհետև ներքին շուկայում խնդիրներ են առաջացել։ Եթե ներքին շուկայում խնդիրներ են առաջացել, այլ մարմին կա, որը դա պետք է վերահսկեր։ Դրա համար ասում եք՝ դրսի ընկերությունները, ներս մտան։ Հիմա փորձենք հասկանալ, որն է ավելի կարևոր։ Այդ կարևորությունը, առաջնահերթությունը վեց ամիսը մեկ չի կարող փոխվել։ Ինքը տնտեսական քաղաքականության երկարատև ուղղություն է, տնտեսական քաղաքականության ողնաշարն է։
Հետո ասում եք՝ դրսի ընկերությունները սկսեցին գերշահույթ ապահովել։ Այսինքն նշանակում է 2000 դրամը սխալ մոտեցում էր։ Եթե սկսեցին գերշահույթ ապահովել, դուք ձեզ հակասում եք, ուրեմն պետք է լիներ ոչ թե 14 հազար, այլ ենթադրենք 7250, որպեսզի գերշահույթ չապահովեր։ Այս ամեն ինչի հիման վրա 8000 դրամը որտեղի՞ց է առաջացել։
Պարոն Թունյանն ասում է՝ դե եթե ոչ 8000, այդ դեպքում դուք ասեք ինչքա՞ն։ Ռաբինովիչին հարցնում են՝ դուք ինչո՞ւ եք հարցին հարցով պատասխանում, ասում է՝ իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք։ Հարցերին այստեղ պատասխանում է կառավարությունը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։