|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Yerkir.am-ը պարզել է, որ երեկ Գյումրիում քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի նախընտրական քարոզարշավին է մասնակցել հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հանրահայտ դարձած, իրեն ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ հռչակած Թոռնիկը:
Թոռնիկի մասնակցությունն էական չէր լինի Սարիկի քարոզարշավին, եթե չլինենին մի քանի հարցեր:
Նախ, Թոռնիկն Արարատի մարզից է, և անհասկանալի է նրա մասնակցությունը Գյումրու ավագանու ընտրական գործընթացներին:
Եվ երկրորդ, Թոռնիկը ժամանակին իրեն պատառոտում էր, որ թույլ չի տա ուսանողների մասնակցությունը քաղաքական պրոցեսներին:
Ըստ այդմ՝ մի քանի հռետորական հարց Թոռնիկին.
1. ՔՊ-ի հանդեպ իր սերը առաջացել է հիմա՞, թե՞ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունից առաջ,
2. արդյո՞ք Սարիկի քարոզարշավին մասնակցել է ագրարային համալսարանի 2000 ուսանող (թիվը պատահական չէ),
3. արդյո՞ք անվճար է մասնակցել Սարիկի քարոզարշավին:
Վ. Սարգսյան