|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում սկսվել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները: Ուկրաինական պատվիրակության կազմում են նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտգործնախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ ԱՄՆ-ի կողմից բանակցություններին մասնակցում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը։
Ավելի վաղ Ռուբիոն հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայում հանդիպման ժամանակ ԱՄՆ-ն հույս ունի հասկանալ Ուկրաինայի մտադրությունները և Կիևի ու Մոսկվայի դիրքորոշումների տարբերությունը։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ վարչակազմը լավատեսորեն է տրամադրված ուկրաինական կողմի հետ բանակցությունների նկատմամբ։
Պետքարտուղարը նշել է, որ այս հանդիպումից կախված կլինի՝ արդյոք Միացյալ Նահանգները կվերսկսի Կիևին ռազմական օգնության և հետախուզական տվյալների տրամադրումը, թե՞ ոչ։ Նա նաև ասել է, որ պարտադիր չէ, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան հենց մարտի 11-ին համաձայնեցնեն հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագիրը: