|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը զգուշացրել է, որ դեմ չէ հանդիպման ժամանակ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Հայաստանը չի մասնակցի, բայց նրա ներկայացուցիչները նախապես հայտարարել են, որ իրենք դեմ ոչինչ չունեն գագաթնաժողովում համապատասխան համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը»,- ասել է դիվանագետը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, քանի որ կառույցը սպառնալիքներ է ստեղծում հանրապետության ինքնիշխանության համար։