|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ֆրանսիան տարիներ շարունակ եղել և շարունակում է մնալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։ Բացի դրանից մենք տեսնում ենք, որ տարբեր հարթակներում ֆրանսիական կողմը պարբերաբար բարձրաձայնում է նաև Արցախի ժողովրդի, հայ ժողովրդի իրավունքներին վերաբերող հարցեր, այդ թվում նաև գերեվարված հայրենակիցների հարցերը։ Ականատես եղանք նաև Ֆրանսիայի արտգործնախարարի մակարդակով ժողովրդի վերադարձի իրավունքի անդրադարձին, պատմամշակութային ժառանգությանը վերաբերող հարցերին», - նշեց Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։
Նախաձեռնության շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտից ևս մեկնարկել էր ակցիա, որը շարունակվեց ԱԳՆ-ի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առջև։
Մանրամասն տեսանյութում։