|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիան ձգտելու է անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը 1967 թվականի սահմաններով և մայրաքաղաքով՝ Արևելյան Երուսաղեմում։ Դրա մասին Ստամբուլում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք կանգ չենք առնի այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինցիները չեն ստացել ազատություն, չեն վերադարձրել բռնազավթված հողերը և չեն ստեղծել անկախ պետություն Արևելյան Երուսաղեմում՝ իր մայրաքաղաքով»,- ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Իսրայելի վրա միջազգային ճնշումը մեծացնելու հարցում Անկարան հետևողական ջանքեր է գործադրում՝ Գազայի հատվածում անհապաղ զինադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը կյանքի կոչելու նպատակով։
«Թուրքիան նույնքան հաջողությամբ կանցկացնի քննությունը Գազայում, որքան՝ Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում»,- ընդգծել է նա։