|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի կարճաժամկետ անջատում, ինչը առիթ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն իր զայրույթն արտահայտի: Նա մասնավորաբար նշել էր, թե «Հայաստանում հոսանքի հետ կապված խնդիր կա», նաև հավելել, որ իր աշխատասենյակում «լույսերն անընդհատ թարթում են»:
Հոսանքազրկման հետ կապված կապ հաստատեցինք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ՝ հասկանալու անջատման պատճառը: «Անջատումը պայմանավորված էր ոչ թե մեր, այլ բարձրավոլտ էլեկտրական ցանցերում առաջացած համակարգային խնդրով, որի հետևանքով հոսանքազրկվել էին մեր հանրապետության բազմաթիվ տարածքներ, այդ թվում՝ կառավարության շենքը:
Ուստի, ՀԷՑ-ի գործառույթների հետ որևէ կապ չուներ, հետևաբար նաև դուրս էր մեր ընկերության պատասխանատվության շրջանակից», - «Փաստ» թերթի հարցմանն ի պատասխան ասաց ՀԷՑ տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում