|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Հայաստանում «քաղաքական պրագմատիկները»` Արցախյան ճգնաժամում Թուրքիայի դերակատարության, պանթուրքական վտանգի վերաբերյալ վերլուծությունները և զգուշացումները համարում են «ռազմահայրենասիրական շիզոֆրենիա» և իրականությունից հեռու պնդումներ:
30 տարի այդ մարդկանց պատասխանում է ինքը` Թուրքիան, բայց մեր «էքսպերտները» շարունակում են հեգնել պանթուրքական վտանգի մասին զգուշացնողներին:
Այսօր հերթական անգամ Թուրքիայի ԱԳՆ-ն ուղիղ պահանջներ է ներկայացրել Հայաստանին:
Մենք պիտի հասկանանք, որ Հայաստանի` հետևաբար մեր ապրելու միակ տարբերակը զարգանալ չզիջելով կոնցեպտն է: Ուզում եք դա անվանեք ոչմիթիզականություն, ուզում եք հայդատականություն, դա ոչ միայն միակ այընտրանքն է չթուրքանալուն, այլ ամենառացիոնալ ճանապարհն է, ինչպես ցեղասպանության ժամանակ ամենառացիոնալ տարբերակն ի սկզբանե ամենաիռացիոնալը թվացող ինքնապաշտպանության կազմակերպումն է»։