|
Փոխարժեքներ
26 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Թուրքիայում փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժներից հետո շարունակվում են ավելի թույլ երկրաշարժներ ու հետցնցումներ գրանցվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես 6.4 մագնիտուդ հզորությամբ ևս 1 երկրաշարժ էր փետրվարի 20-ին գրանցվել Հաթայ նահանգում, որն արդեն ավերվել էր նախորդ երկրաշարժից: Այս երկու երկրաշարժներին հաջորդել են շուրջ 8 հազար հետցնվումներ:
Փետրվարի 23-ի երեկոյան ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Հաթայում, այս անգամ 5.0 մագնիտուդ հզորությամբ:
Նշենք նաև, որ երկրաշարժերից մահացած քաղաքացիների թիվը վերջին հրապարակված տվյալներով կազմում է 43.556:
Ավերվել են մեծ թվով բազմաբնակարան շենքեր, գյուղական տներ ու հասարակական նշանակության շինություններ:
Թուրքիայի քաղաքաշինության նախարարության հրապարակած ամենաթարմ տվյալների համաձայն՝ 164 հազար շենք-շինություններ ավերված են կամ ենթակա են շտապ քանդման: