կարևոր
3931 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-17 20:04
Հասարակություն

Սաֆարյանը ամբողջ ուժով խանգարել է Վարդենիսի գործով տուժած անձանց իրավունքների վերականգման հնարավորությանը․ փաստաբան

Սաֆարյանը ամբողջ ուժով խանգարել է Վարդենիսի գործով տուժած անձանց իրավունքների վերականգման հնարավորությանը․ փաստաբան

Նկատեցի, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի փաստաբան «պաշտպաններից» մի կին մանրամասն պատմելով Սեդա Սաֆարյանի ՄԻԵԴ-յան գործունեությունը անդրադաձել է նաև վերջին շրջանում լայն քննարկման առիթ դարձած՝ ՍԴ դատավոր-փաստաբան համատեղության թեմային:

Այդ պատմության մեջ «պաշտպան»-ը մասնավորապես նշել է, թե Սեդա Սաֆարյանը բոլորիցս լավ իմանալով, որ իրավունք չունի զբաղվել փաստաբանությամբ՝ վտանգելով իրեն, գնացել է այդ քայլին (փաստաբանություն է արել) հանուն Վարդենիսի դեպքով անցնող տուժողոների իրավունքների պաշտպանության:

Նա նաև նշել է, որ իր երազանքների դատավորը հենց տիկին Սաֆարյանն է:

Գիտե՞ք ինչն է այս պատմության մեջ ամենածանրը․ եթե տիկին Սաֆարյանը չխախտեր օրենքը և ՍԴ անդամի համատեղությամբ չաներ այդ գործով փաստաբանություն, ապա հնարավոր կլիներ իրականում պաշտպանել այդ մարդկանց իրավունքները, և ոչ թե այդ ապօրինության հետևանքով դատարանն առանց քննության կթողներ վերաքննիչ բողոքը:

Այսինքն, ստացվում է, որ տիկին Սաֆարյանը ամբողջ ուժով խանգարել է Վարդենիսի գործով տուժած անձանց իրավունքների վերականգման հնարավորությանը:


                                                                                                                                   Արսեն Բաբայան

                Փաստաբան