կարևոր
3166 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-12 16:43
Քաղաքական

Ռուս խաղաղապահներին քննադատելով մենք ոչ մի բանի չենք հասնի, միայն կօգնենք Ադրբեջանին, որը երազում է, թե երբ են խաղաղապահները դուրս գալու այստեղից․ Արցախի պետնախարար

Ես կոչ կանեմ Փաշինյանին գալ և մեր կողքին կանգնել և տեսնել, թե ինչ մեծ դեր է խաղում ռուս խաղաղապահն այսօրվա իրավիճակում։ Այս մասին Արցախում տեղի է ունենում տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ռուս խաղաղապահների մոտ իսկապես ծանր վիճակ է։ Մենք իհարկե կցանկանայինք, որ ռուս խաղաղապահների մանդատն ավելի հստակ և երկարաժամկետ լինի։ Եթե իրենք չլինեին, մենք այստեղ այս վիճակում ավելի դժվար իրավիճակում կլինեինք։ Գնահատելը դրսում ապրելով շատ հեշտ է։ Մենք այստեղ տեսնում ենք նրանց ծանր վիճակն ու ամեն կերպ համագործակցում ենք իրենց հետ որ այս վիճակից դուրս գալու բանաձևը գտնենք։ Դա միակ ճանապարհն է, որովհետև իրենց քննադատելով մենք ոչ մի բանի չենք հասնի, միայն կօգնենք Ադրբեջանին, որը երազում է, թե երբ են ռուս խաղաղապահները դուրս գալու այստեղից։ Իրենց երազանքը մենք չպետք է կատարենք, որովհետև ռուս խաղաղապահները պետք է մնան այստեղ տասնյակ տարիներով և ապահովեն այս ռեգիոնի անվտանգությունը։ Ես վստահ եմ՝ դա միակ ճանապարհն է»,- ասաց պետնախարարը։