կարևոր
3226 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-08 12:56
Աշխարհ

Չինաստանը վերաբացել է COVID-19 համաճարակի սկզբից ի վեր փակ սահմանները

Չինաստանը վերաբացել է COVID-19 համաճարակի սկզբից ի վեր փակ սահմանները

Չինաստանի իշխանությունները բացել են սահմանները, որոնք փակ են եղել COVID-19 համաճարակի սկզբից, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Երեք տարի անց մայրցամաքը վերաբացում է իր սահմանը Հոնկոնգի հետ եւ վերացնում է կարանտինի իր պահանջը մուտքային ճանապարհորդների համար՝ ապամոնտաժելով զրոյական-COVID քաղաքականության վերջին հենասյունը, որը պաշտպանում էր չինացիներին վիրուսից՝ կտրելով նրանց երկրի մնացած հատվածից եւ աշխարհից։

Չինաստանում վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները՝ աշխարհի ամենակոշտ կորոնավիրուսային ռեժիմներից մեկի քաղաքականության դեմ բողոքի ակցիաների հետեւանք են. քաղաքականությունը ներառում է հաճախակի թեստավորումներ, ճանապարհորդական սահմանափակումներ եւ զանգվածային արգելափակումներ, որոնք լրջորեն վնաս են հասցրել մեծությամբ երկրորդ տնտեսությանը: