կարևոր
2989 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-23 12:56
Քաղաքական

Երկու լավ նորություն ունեմ` ապաշրջափակվելու ենք ու ՔՊ-ն չի լինելու. Աղվան Վարդանյան

Արտակարգ դատարաններից, ձեր մեքենաների արագությունից թույլ տվեք ձեզ բերել իրական օրակարգ. Արցախը շրջափակված է, Քարվաճառը հանձված է, երկրորդ ճանապարհ չկա: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«ՔՊ-ի խոստացած երրորդ՝ Կապան-Ջրական ճանապարհը, կարծեմ, չի կառուցվել, հիմա էլ փակ է Բերձոր-Լաչին միջանցքը, որը, կարծեմ, նախկիններն են բացել։ Ծայրահեղ սահմանային իրավիճակ: Նոր բան չէ,  90-92-ին էլ էր Արցախը շրջափակված բոլոր կողմերից, Հայաստանի հետ միակ կապն ուղղաթիռն էր․ բայց կա մի աննշան տարբերություն՝ այն ժամանակ և՛ Արցախում, և՛ Հայստանում իշխանություն կար, երկուսի նպատակը նույնն էր՝ անկախ պետականություն և Արցախ, Արցախն իբր անկախ պետականության հիմք։ Հիմա Հայաստանում ՔՊ իշխանությունն է, առանց պետական մտածողության, առանց Արցախի, իշխանություն՝ իշխանության համար»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ Արցախում նույն վիճակն է, կամ սրա ածանցյալը. «Չկա համախմբում, չկա քաղաքական-պետական կամք՝ ճգնաժամը հանգուցալուծելու: Միակ քաղաքականութունը խնդրել ուրիշներին, որ մեր օգտին մի բան անեն․ մուրացկանություն: Մուրացկանին չեն հարգում, խղճում են, օգնեն էլ, մուրացկան է մնում: Այսինքն, պետություն չկա, որ պարտադրի, որ իր շահը դարձնի այլոցը շահը։ Հարգելի խորհրդարան, բայց երկու լավ նորություն ունեմ․ առաջին՝ ինչպես 90-ականներին՝ ապաշրջափակվելու ենք բոլոր առումներով, Հայաստանը, Արցախը տարածաշրջանում գործոն են դառնալու,  երկրորդ լավ նորությունը՝ ՔՊ չի լինելու»,- եզրափակեց Վարդանյանը։