|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր Հաղթանակի զբոսայգի էր եկել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողները Աբրահամյանից հետաքրքրվեցին «Ծառուկյան» դաշինքում կատարվող իրադարձություններից:
«Պարոն Ծառուկյանին դիմեք, Ծառուկյանի փոխարեն ես ո՞նց ասեմ»,- նշեց նա, ապա, դիմելով լրագրողներին, ավելացրեց. «Ես ձեզ` բոլորիդ, շնորհավորում եմ, թողեք` մենք այսօր մեր հաղթանակները տոնենք»:
Հարցին` ինչո՞վ է հիմա զբաղված, Աբրահամյանը պատասխանեց. «Ինչով չեմ կարողացել զբաղվել` ժամանակի առումով: Թոռնիկներիս, բարեկամներիս, հարազատներիս հետ ժամանակ եմ անցկացնում»:
Խոսելով նոր ԱԺ-ի մասին` նա ասաց, որ հույս ունի` ամեն ինչ լավ է լինելու: «Ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու, բոլորը մանդատներն էլ կստանան, կառավարությունն էլ կձևավորվի, և մեր երկիրը կզարգանա: Իմ հույսն ու ցանկությունը դա է»,- հայտարարեց Աբրահամյանը: