|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Ազգային ժողովի նիստում, պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի այն հարցին, թե կառավարությունը պատրաստվո՞ւմ է ուշադրություն դարձնել «Շիրակ» օդանավակայանին՝ որպես այլընտրանքային օդանավակայան կիրառելու առումով, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Ես մի գաղափար ունեմ` որ ովքեր կունենան թռիչք «Շիրակ» օդանավակայանից, ազատվեն օդի տուրքից: Դա մեծ խթան կլինի, որ մենք ակտիվացնենք այդ օդանավակայանը և Գյումրի քաղաքը»:
Հովհաննես Մարգարյանը կարծիք հայտնեց, թե կան ծրագրեր, որոնք ծախս չեն պահանջում, և դրանից մեկն էլ օդի տուրքից ազատելն է: Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Բա դա ծախս չի՞, ծախս է»: