|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Կանադան լրացուցիչ ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային` 34 միլիոն կանադական դոլար (25,5 միլիոն ԱՄՆ դոլար), հայտնել է պաշտպանության նախարարությունը:
Համապատասխան պարտավորություններ է ստանձնել Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերող երկրների վիրտուալ հանդիպման ժամանակ:
Նա նաեւ հայտնել է մինչեւ 2023 թվականի վերջ Մեծ Բրիտանիայի տարածքում կանադացի զինվորականների կողմից իրենց ուկրաինացի գործընկերների վերապատրաստման ծրագրի երկարաձգման մասին։