26 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 416.73 |
GBP | ⚊ | 485.98 |
GEL | ⚊ | 144.6 |
RUB | ⚊ | 4.22 |
USD | ⚊ | 388.6 |
Միացյալ Նահանգները Ուկրաինային հավելյալ 725 մլն ԱՄՆ դոլարի ռազմական աջակցություն կտրամադրեն։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Սպիտակ տունը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես հայտնել է, որ օգնությունն իր մեջ ներառում է լրացուցիչ սպառազինություն, զինամթերք և սարքավորումներ ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշարներից: Այդպիսով, ԱՄՆ կողմից Ուկրաինային տրամադրված աջակցության ընդհանուր ծավալը կազմում է 18,3 մլրդ ԱՄՆ դոլար։
The Washington Post-ը նշում է, որ օգնության նոր փաթեթն իր մեջ ներառում է ամերիկյան արտադրության Բարձր շարժունակության հրթիռահրետանային համակարգը՝ HIMARS: Պարբերականը հայտում է, որ ԱՄՆ-ն արդեն Ուկրաինային ուղարկել է 20 HIMARS համակարգ և խոստացել է առաջիկա տարիներին տրամադրել ևս 18-ը։