|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ կառավարությունը այսօր կայանալիք նիստում նախատեսում է 103 մլն 725 հազար դրամ հատկացնել 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և դաշինքներին։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է e-gov.am կայքից։
Որոշման նախագծում նշված է. «Հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համապատասխան դրույթները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին հատկացվել են համապատասխան միջոցներ ՀՀ ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների աջակցություն ցույց տալու նպատակով»։
Ըստ նախագծի՝ «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 մլն 6 հազար դրամ, ԲՀԿ-ն՝ 9 մլն 150 հազար դրամ, ԼՀԿ-ն՝ 7 մլն 56 հազար դրամ, ՀՀԿ-ն՝ 5 մլն 208 հազար դրամ, ՀՅԴ-ն՝ 4 մլն 303 հազար դրամ:
