|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Գյուղատնտեսության ոլորտին 2012 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 3.9 մլրդ դրամ. այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Իսկ 2012 թ. բյուջեի նախագծով բնապահպանության ոլորտին կհատկացվի 1 մլրդ 158 մլն դրամ, որը, 2011 թվականի համեմատ, ավել է 15 տոկոսով:
Ջրային պետական կոմիտեին կհատկացվի 7.1 մլրդ դրամ, որը, նախորդ տարվա համեմատ, պակաս է 700 մլն դրամով: Ֆինանսների փոխնանախարարը նաեւ ասել է, որ հատկացման նվազումը կապված է ոռոգման ծառայություն մատուցող ընկերությունների եւ ջրամատակարարման-ջրահեռացման համակարգերի հիմնանորոգման որոշ ծրագրերից հրաժարվելու պատճառով:
Նիստի ժամանակ բանավեճի առիթ է դարձել նաեւ Մարտունիում անասունների սերմնահեղուկի պահպանման բանկին հատկացվող 5 մլն դրամը: ԱԺ պատգամավորները նշել են, որ այդ բանկում պահվող սերմնահեղուկը շուրջ 25 տարվա վաղեմություն ունի, եւ հարկավոր է նոր ծրագրեր իրականացնել:
«Տոհմային սելեկցիոն աշխատանքներ եթե չկատարենք, որեւիցե մթերատվության մասին խոսելն անիմաստ է»,- ասել է պատգամավոր Միշա Ստեփանյանը: