կարևոր
457 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-24 15:50
Աշխարհ

Դանիան Ուկրաինային 30 միլիոն դոլար մարդասիրական օգնություն է հատկացրել

Դանիան Ուկրաինային 30 միլիոն դոլար մարդասիրական օգնություն է հատկացրել

Դանիայի կառավարությունը որոշում է ընդունել Ուկրաինային հատկացնել 190 միլիոն կրոն (30 միլիոն դոլար)՝ որպես լրացուցիչ մարդասիրական օգնություն, հայտնել է Դանիայի արտաքին գործերի նախարարությունը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Գերատեսչության ղեկավար Լարս Լյոկե Ռասմուսենի խոսքով՝ միջոցները թույլ կտան «հաղթահարել սուր հումանիտար իրավիճակը և ապահովել օգնություն երկարաժամկետ հեռանկարում»։ Միջոցները կուղարկվեն Դանիայի քաղաքացիական հասարակության օգնության կազմակերպությունների, Ուկրաինայում ՄԱԿ-ի Մարդասիրական հիմնադրամի, Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։

2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր Դանիան Ուկրաինային է տրամադրել 205 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն և 11,19 միլիարդ դոլարի ռազմական օգնություն: