կարևոր
3157 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-24 15:36
Քաղաքական

Քանի՞ հոդվածով կդատարապտվի Փաշինյանը, եթե ինքնիշխանությունը խախտելու մասին նոր նախագիծը հետադարձ ուժ ունենա․ Yerevan.Today

Քանի՞ հոդվածով կդատարապտվի Փաշինյանը, եթե ինքնիշխանությունը խախտելու մասին նոր նախագիծը հետադարձ ուժ ունենա․ Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է․

«Արդարադության նախարարությունը e-draft.am կայքում ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն:

Դրա ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:

Ասել է, թե կդատապարտվի նա, ով ՀՀ ինքնիշխանությունը սահմանափակող քայլեր կամ կոչեր կանի:

Հիմնական հարցը, որ առաջանում է այս նախագծի դեպքում, հետևյալն է՝ արդյո՞ք այն ունենալու է հետադարձ ուժ, թե ոչ: Եթե այո, ապա մենք հրավիրում ենք ոստիկանության, ԱԱԾ-ի, արդարադատության նախարարության, քննչական կոմիտեի, գլխավոր դատախազության ուշադրությունը և ստորև ներկայացնում Նիկոլ Փաշինյանի մի քանի հրապարակային ելույթներ, որոնք կարող են անցնել այս օրենքով:

Երբ թշնամին փաստացի առաջ էր եկել և գրավել Սև լիճը, Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Այս ընթացքում Սև լճի հետ կապված այդքան թեմաներ եղան, Սովետական Միության քարտեզներ հրապարակվեցին։ Բոլորս տեսանք, որ վերևի մի հատվածը սահմանն անցնում է ջրի միջով` 20, թե 30 տոկոսն է, էական չի։ Հիմա մենք նայենք, ուսումնասիրենք և եթե տեսնենք այդպես է, ասենք հա՞, թե ասենք` չէ, Սև լճի 30 տոկոսի համար պատերա՞զմ ենք սկսելու»:

Նիկոլ Փաշինյանը Սյունիքում 2020 թվականին ասել է. «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է»:

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին Շուռնուխը և Էյվազլին անվանել է «Չայզամի և Որոտան, իսկ մի քանի օր անց էլ ԱԺ-ում հայտարարել. «Ես այդպես եմ ասել, որ մեր քաղաքացիները հասկանան, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ՀՀ տարածքից դուրս»:

Սյունիքում Փայլասար բարձունքի մոտ ադրբեջանցիների առաջխաղաղացման մասին հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ինչի մենք էնտեղ էինք կանգնած, տասնյակ կիլոմետր առաջ էինք կանգնած, Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը տվել եմ ես: Իմ համոզմունքը այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, ռազմական գործողություններ էին լինելու»:

2021 թվականին էլ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»:

Նիկոլ Փաշինյանի բանավոր կամ գրավոր հրամանով հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքից՝ 2020 թվականի դեկտեմբերին, ինչի արդյունքում տասնյակ կիլոմետրերով Ադրբեջանը խորացավ ՀՀ տարածք։

Ի դեպ, նշենք, որ սա միայն Նիկոլ Փաշինյանի հայտարարություններ էին, այն էլ ոչ բոլորը, ՔՊ բազմաթիվ գործիչներից կարելի է գտնել նմանատիպ տասնյակ օրինակներ»: