|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանում հունվարի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2085 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 366 433 դեպքի: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 722 315 վերջին մեկ օրում` 5900 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 21 135 պացիենտ: Մեկ օրում աճել է 1819-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 335 719 անձ` վերջին մեկ օրում 257 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 8046 է:
Այլ հիվանդություններից մահացածների թիվը 4-ն է: Այլ հիվանդություններից մահացածների ընդհանուր թիվը 1533 է: