|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանում դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2556 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 358218 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2700366 վերջին մեկ օրում` 7407 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 13697 պացիենտ: Մեկ օրում աճել է 2289-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 334960 անձ, վերջին մեկ օրում՝ 264 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8035 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1526 է: