|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Ռոստեխ» պետկորպորացիան տեղեկացրել է «Արմատա»-ի հիման վրա Т-14 տանկի սերիական արտադրությունը սկսելու մասին։ Այս մասին նշել է պետկորպորացիայի տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Արտյակովը «Россия-24» հեռուստաալիքի հարցազրույցում, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
«Պաշտպանության նախարարության մատակարարումների գծով հիմնական, ես կասեի՝ հզոր կամ բեկումնային նախագծերի շարքում կարող ենք նշել <...> մեր նոր Т-14 տանկը, որի մասին արդեն ամբողջ աշխարհում են խոսում, մենք սկսում ենք դրա սերիական արտադրությունը»,- նշել է Արտյակովը։
«Ռոստեխի» ներկայացուցիչը նաեւ նշել է, որ այժմ պետկորպորացիան մոտենում է պետական պաշտպանության պատվերի հարյուրտոկոսանոց կատարմանը։