|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ուկրանիայի ոստիկանությունը հայտարարել է բանկեր թալանող հանցագործին ձերբակալելու մասին, ով հանցանքի վայրում շոկոլադ էր թողնում:
Ոստիկանությունը գողին փնտրում էր մոտ կես տարի:Անգամ հայտարարել էր, որ պատրաստ է մոտ 4000 դոլար վճարել այն ինֆորմացիայի համար, որը կօգներ բռնել հանցագործին:
Ի վերջո ոստիկանությանը հաջողվել է բռնել 1967թ ծնված հանցագործին, ով խոստովանել է կատարած թվով 30 հանցագործության մասին: Հանցագործը ընտրում էր թույլ վերահսկողություն ունեցող բանկերը, նախ հետախուզում իրականացնում, հետո գործում: Նա երբեք չէր օգտվում հեռախոսից, և դեմքը փակում էր գլխարկով ու ակնոցով:
Ըստ ոստիկանության, նա միշտ գործում էր չափազանց հանգիստ ու հավասարակշռված: Ամեն հանցագործությունից հետո, նա որպես «փոխհատուցում» թողնում էր շոկոլադ կամ կոնֆետ: Դա նրա «ֆիրմային ձեռագիրն» էր:
Հանցագործը ոստիկանությանն ասել է, որ թալանել է թալանածը, և որ թալանած փողերի մի զգալի մասը նա նվիրաբերում էր բարեգործական ակցիաներին: