|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական արտադրության TOGG էլեկտրամեքենայի երկրորդ սերիական օրինակը կհանձնվի Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին։ Թուրքիայի ղեկավարը նման հայտարարություն է արել տեղական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հաղորդվում է, որ TOGG-ի առաջին սերիական օրինակը կհանձնվի Թուրքիայի նախագահին։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 29-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է երկրի արևմուտքում գտնվող Բուրսա նահանգի գործարանում առաջին թուրքական էլեկտրամեքենայի արտադրման արարողությանը։
TOGG էլեկտրական մեքենան ներկայացվել է 2019թ., այն մինչև 100 կմ/ժ արագացել է 4,8 վայրկյանում։ Ըստ արտադրողների՝ էլեկտրամոբիլը 80%-ով լիցքավորելու համար կպահանջվի 30 րոպե, թափքի հեռահարությունը կկազմի 500 կմ։
Թուրքիան նախատեսում է տարեկան արտադրել մոտ 100.000 էլեկտրական մեքենա։ Մինչև 2030 թվականը նախատեսվում է մոտ մեկ միլիոն մեքենա հավաքել։