|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսաստանում սկսվել է հակահրթիռային և հակաօդային պաշտպանության С-500 զենիթահրթիռային համակարգերի արտադրությունը, հայտարարել է «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Արդեն սկսել ենք С-500-ի արտադրությունը: Այն ավելի ժամանակակից համակարգ է, քան С-400-ը, և ես չէի ցանկանա պատմել դրա մասին»,- ասել է նա: «Ռոստեխ»-ի ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանը առայժմ չի վաճառի С-500 նորագույն համակարգերը ոչ մի գումարի դիմաց: Այդ համակարգերը արտադրվում են միմիայն բանակի համար, և միայն բանակին հագեցնելուց հետո հնարավոր կլինի մտածել նորագույն զինատեսակի վաճառքի մասին: