|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նովոսիբիրսկի «Վեկտոր» գիտական կենտրոնը պատրաստվում է նոյեմբեր ամսից սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը: Այս մասին հայտարարել է կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը:
«Մենք ակնկալում ենք արտադրությունը սկսել այս տարվա նոյեմբերին: Հետևաբար, տարեվերջին մենք կարող ենք խոսել պատվաստումներին անցնելու մասին գոնե ռիսկային խմբերի հետ։
Այնուհետև կանցկացվեն նաև զանգվածային պատվաստումներ», – պարզաբանել է նա: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն նախօրեին ասել էր, որ ռուսաստանցիների համար պատվաստումները անվճար կլինեն, բոլոր ծախսերը հոգալու են բյուջեից: Նախ և առաջ պատվաստումներ կկատարվեն հատուկ խմբերին՝ բժիշկներին և ուսուցիչներին: Նա խոսեց նաև կորոնավիրուսի ևս մեկ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին, որը մշակվել է Ն.Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից: Ըստ Մուրաշկոյի՝ Ռուսաստանում պլանավորվում է զանգվածային պատվաստումներ սկսել հոկտեմբերից: