|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի ռազմաօդային ուժերը նախատեսում են ձեռք բերել թուրքական արտադրության մարտական-ուսումնական HÜRJET ինքնաթիռի երկու տարբերակ և թեթև հարձակվողական ինքնաթիռի մարտական տարբերակ: Այս մասին տեղեկացնում է TRT-ն:
«HÜRJET ինքնաթիռն իր առաջին թռիչքը կկատարի 2022-ին»,- ասել է թուրքական պաշտպանական ընկերության համակարգային ինժեներության տնօրեն (TUSAŞ) Յասին Քայգուսուզը:
2021 թ. մարտի 28-ին Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ, զուգահեռաբար, TUSAŞ-ն ուսումնասիրում է HÜRJET ինքնաթիռի զարգացման հնարավորությունը`ուղղահայաց թռիչքի և վայրէջքի հնարավորությամբ: Փորձագետները նշում են, որ HÜRJET-ի այդպիսի փոփոխությամբ նախատեսում են փոխարինել ամերիկյան F-35-ը TCG Anadolu ուղղաթիռակիրում: