|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկ րոպե լռությամբ հարգել է Արցախում մեկ տարի առաջ սկսված ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը:
«Ռուսաստանը հատկապես կարևորում է այն փաստը, որ Հայաստանի բնակչությունը հնարավորինս շուտ հաղթահարի պատերազմի հետևանքով առաջացած սթրեսը, իրեն ապահով զգա և վստահություն ձեռք բերի ապագայի հանդեպ: Որպես դաշնակիցներ՝ մենք միշտ պատրաստ ենք ուս տալ և անում ենք դա:
Ակտիվ ջանքեր և գործնական քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը պահպանելու, անցյալ տարվա աշնանը լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելու համար, ներառյալ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, փախստականների վերադարձի և հայ գերիների ազատ արձակման հարցի վերջնական լուծմանն աջակցելը:
Ռուսական կողմն անմիջականորեն ներգրավված է տարածաշրջանի խաղաղ ճանապարհով խաղաղ զարգացման համար բարենպաստ պայմաններ ապահովելու միջոցառումների մշակման մեջ:
Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը ինչպես իր ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` Արցախյան հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար: Մենք մեր ամենաանկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին և հարազատներին»,-նշված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում: