|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր մեր հասարակությունը ապրում է երկու տարբեր իրականություններում՝ Եռաբլուր և Հանրապետության հրապարակ. Yerkir.am-ին օրվա խորհուրդն այսպես ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, ով մասնակցում էր դեպի Եռաբլուր կազմակերպված երթ-մոմավառությանը:
«Ամենացավալին այն է, որ իշխանություններն այդպես էլ չփորձեցին հասկանալ այն ծնողներին, ովքեր խնդրում էին գունագեղ և մաշտաբային միջոցառում չանել և հարգել զոհվածների հիշատակը: Իշխանություններն այդպես էլ չհասկացան ծնողների խնդրանքի էությունը և լրացուցիչ անգամ հասարակությունը պառակտեցին երկու մասի: Այսպիսի լրացուցիչ լարվածություն բերելով, երկիրը իրականում լրացուցիչ անգամ տուժելու է»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորը հավելեց նաև, որ մենք տարածաշրջանում կորցրել ենք մեր սուբեկտայնությունը:
Պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում.