|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հատկապես դաշնակցական պատգամավորների համար իշխանության մեղադրանքը տմարդի է, որ հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր հռչակված հունվարի 27-ին ընդդիմադիր պատգամավորները չեն այցելելու Եռաբլուր. ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Մեր շատերի համար տարին սկսվում է հունվարի 2-ին՝ Եռաբլուր այցելելով․ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է։ Հունվարի 26-ին մերոնցից շատերը լինելու են Եռաբլուրում՝ այցելելու 1992 թվականի Քարին Տակի հերոսամարտում նահատակված Նորիկի, Կարոյի շիրիմներին, և այդպես շարունակ։ Այդպես չէ, որ մեկ օր է՝ «գալոչկա դնելու» համար այցելում ես Եռաբլուր»,– ասաց նա։
Պատգամավորը շեշտեց, որ, ի վերջո, սեպտեմբերի 19-ն «ՀՀ-ի, ՀՀ ԶՈւ-ի կողմից դավաճանված ՊԲ-ի նահատակների» օրն է։
«Ես Եռաբլուրում եղել եմ երիտասարդ տարիներից, առաջին հուղարկավորությունը 1990 թվականին է եղել։ Այսքան տարիների ընթացքում ավելի ահավոր զգացում չի եղել, ինչպիսին 2024 թվականի սեպտեմբերի 19-ն էր, երբ հարյուրավոր մարդիկ այցելել էին մեկ տարի առաջ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով և ՀՀ-ի և ՀՀ ԶՈւ-ի կողմից դավաճանված ՊԲ-ի նահատակների հիշատակին։ Դա ուղղակի ահավոր էր»,– ասաց Մանուկյանը։