|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր՝ մարտի 5-ին, հայ ռազմական և քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան առթիվ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ու մի շարք քաղաքացիներ, ավանդույթի համաձայն, այցելել են Եռբալուր պանթեոն. հայտնում է Yerkir.am-ը:
Այս պահին Եռաբլուրում է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք՝ Վազգեն Սարգսյանն եղել է ՀՀ առաջին պաշտպանության նախարարը 1991-1992 թվականներին և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: Նա նաև եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը: Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին:
Իրադարձություններին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ.