|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հանրային հեռուստատեսության կողմից ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուների մասնակցությամբ կազմակերպվող հեռուստաբանավեճի ձևաչափը խտրական մոտեցում է ցուցաբերում (բանավեճի մասնակիցներին առանձնացրել են երկու խմբի և այն անցկացնելու են երկու մասով), ինչի արդյունքում, ի թիվս այլ ուժերի, «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի թեկնածու Տիգրան Ուրիխանյանին չի տրվում հնարավորություն բանավիճելու և հարցեր ուղղելու նախկին և ներկա իշխանությունների ցուցակները գլխավորող անձանց։ Այս մասին հայտարարություն է տարածել Տիգրան Ուրիխանյանը:
«Կուսակցությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով վերոգրյալը, Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցի նշյալ հեռուստաբանավեճին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նույն պատճառաբանությամբ հեռուստաբանավեճին մասնակցելուց հրաժարվել էին 9 քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները:
Այդ ուժերն են.
1․ Ազատական կուսակցություն / Սամվել Բաբայան
2․ Ազգային Օրակարգ / Արա Հակոբյան
3․ Արդար Հայաստան / Նորայր Նորիկյան
4․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն / Դավիթ Սանասարյան
5․ Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն / Արթուր Վարդանյան
6․ Մեր տունը Հայաստանն է կուսակցություն / Տիգրան Ուրիխանյան
7․ ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն / Լուսինե Ավագյան
8․ Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք /Արման Բաբաջանյան
9․ Քաղաքացու որոշում ՍԴԿ / Սուրեն Սահակյան