|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ փետրվարյան իրադարձությունները նոր իրավիճակ ստեղծեցին, իսկ հանրությունը հայտնվեց ապատիայի մեջ:
«Ես այսօր հարցադրմամբ եմ այստեղ` արդյո՞ք փետրվարյան քաղաքական ճգնաժամից հետո գործազրկությունն ու արտագաղթը նվազեցին, արդյո՞ք բառադիությունը վերացավ պետական կառավարման մեջ, վստահ եմ, որ ոչ: Այս պահից սկսած` խնդիր ունենք վերաիմաստավորվելու մի ուղղությամբ: Մի վերելակի պատմությունը կարող է ցնցել հանրապետությունը, որովհետև բառադիությունը պետական համակարգում իշխող է դարձել: Իրավունք չունենք աչք փակելու նման դրսևորումների վրա, որ 21-րդ դարում կարող է վայր ընկել վերելակը ու զոհվել երիտասարդ անձնավորություն, այն պատճառով, որ ինչ-որ մեկը գումարներ է գրպանում ու չի իրականացնում իր գործառույթները»,- ասաց պատգամավորը: