|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԲՀԿ խորհրդակցության նիստին չեն մասնակցել Աբրահամ Մանուկյանը եւ Տիգրան Ուրիխանյանը: Yerkir.am-ի հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ, նպատակահարմարությունից ելնելով, չի մասնակցել նիստին:
«Նախ` սկսեմ նրանից, որ խմբակցության ղեկավարի և քարտուղարի, ինչպես նաև մյուս գործընկերների նկատմամբ ունեմ հարգանք, տածում եմ ջերմ զգացմունքներ, նրանց հետ կարող եմ ունենալ միայն գործակցային, կառուցողական հարաբերություններ՝ հանուն Հայաստանի Հանրապետության ներսում ծառացած լրջագույն խնդիրների բարձրացման ու լուծման և հանուն ժողովրդանպաստ քայլերի իրագործման»,- ասաց նա: Նաեւ նշեց, որ որևէ այլևայլություն փնտրել իր քայլերում չարժե:
Հարցին, թե իր հարաբերություններն արդյո՞ք լարված չեն ԲՀԿ-ականների հետ, Ուրիխանյանը պատասխանեց, որ չունի լարված հարաբերություններ ո'չ խմբակցության նորընտիր ղեկավարի, ո'չ քարտուղարի, ո'չ էլ որևէ մեկի հետ:
Հիշեցնենք, որ Ուրիխանյանը ցանկանում է «Քաղաքացիական շտաբ» ստեղծել: