Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում, երբ քննարկվում էր «ԴԱՀԿ մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ու նրա առջև նստած` ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի միջև հարցուպատասխանի տոնը քիչ ավելի սուր բնույթ ստացավ:
Տիգրան Ուրիխանյանի հարցադրման տոնին Արփինե Հովհաննիսյանը փորձեց պատասխանել նույն կերպ: Երբ Արփինե Հովհաննիսյանը պատասխանում էր, Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, թե ինչո՞ւ է իրեն նայում` նկատի ունենալով, որ պատասխանի բովանդակության հետ համամիտ է:
«Իմ հայացքը Ձեզ չի ուղղված, այլ իմ առաջ է ուղղված, պարո'ն Ուրիխանյան: Մի' կաշկանդվեք այդպես»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
«Ես Ձեր հայացքից չեմ կաշկանդվում, այլ հակառակ զգացումներ եմ ունենում»,- պատասխանեց Տիգրան Ուրիխանյանը:
«Շատ լավ, ուրեմն ադեկվատ եք»,- պատասխանեց Արփինե Հովհաննիսյանը: