|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Թաիլանդում մտցված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվում է մինչև հունիսի 30-ը. հայտնում է «Ռեգնում» գործակալությունը:
Առաջարկը ներկայացրել է Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կենտրոնը, որը հավանության է արժանացել կառավարության կողմից:
Նշվում է, որ կառավարությունն արատակարգ դրության ռեժիմի ժամկետի երկարաձգումը պայմանավորում է աշխարհում համաճարակային իրավիճակի անկայուն լինելու, ինչպես նաև վարակի երկրորդ ալիքի հնարավոր բռնկման հետ:
Հավելվում է, որ Թաիլանդի կառավարությունը հանձնարարություն է տվել սահմանափակումների մեղմացման երրորդ փուլի քննարկման վերաբերյալ, որը պետք է սկսվի հունիսի 1-ից: