|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր կառավարության նիստում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց կառավարության որոշման փոփոխություն, որով 2018թ. ամառային զորակոչի իրականացման ժամկետը երկարաձգվում է մինչև սույն թվականի օգոստոսի 11-ը ներառյալ:
Նախարարի խոսքով` զորակոչի ժամկետի երկարաձգումը պայմանավորված է զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման և փորձաքննության, հանրակրթական ծրագիրը չավարտած և 18 տարին լրացած անձանց տարկետումների տրամադրման գործընթացը լիարժեք իրականացնելու անհրաժեշտությամբ:
Միաժամանակ նախատեսվում է, որ զորակոչի ժամկետի երկարաձգումը չի ազդի զորացրումների գործընթացի վրա, որն ավարտին կհասցվի հուլիսի 30-ին:
Որոշումն ընդունվեց: