|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարությամբ է հանդես եկել, նշելով՝ մայիսի 11-ից Թբիլիսի ելումուտը կթույլատրվի. այս մասին նա հայտարարել է կառավարության այսօրվա նիստում՝ ետճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն , հայտնում է Yerkir.am-ը։
«Երկուշաբթի օրվանից Թբիլիսիի մուտքի և ելքի հետ կապված բոլոր տեսակի սահմանափակումները վերացվում են: Սա չի նշանակում, որ պարետային ժամի ընթացքում հնարավոր է մուտք գործել կամ դուրս գալ մայրաքաղաքից»,- հայտարարել է նա ու հավելել, որ կորոնավիրուսային պանդեմիայից հետո երկիրը կսկսի ընդունել արտասահմանցի զբոսաշրջիկներին հուլիսի 1-ից, սակայն դա պահանջում է կառավարության կողմից մանրազնին աշխատանք: