Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին, որպեսզի իրեն առանձնացված զեկուցեն ՌԴ-ում տեղի ունեցող բացասական գործընթացների, կենտրոնական իշխանության դեմ ուղղված գործողությունների, ինչպես նաև Վլադիմիր Պուտինի վարկանիշի հետ կապված տեղեկությունները:
Հատկապես կարևորվում են հակակառավարական ցույցերի, բողոքի ակցիաների դինամիկայի մասին առանձին տեղեկանքները:
Դժվար է ասել, թե կոնկրետ ինչի հետ է կապված այսպիսի ընդգծված ուշադրությունը, սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, իշխանության մեջ ոմանք ոգևորությամբ են ընդունել Պուտինի վարկանիշի հետ կապված վերջին սոցհարցումների տվյալները»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: