|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 3-ին ընդունել է ԱՄՆ Սիրակուզայի համալսարանի քաղաքացիության եւ հասարակական կապերի Մաքսվել դպրոցի Քաղաքագիտության բաժնի դոցենտ Ռայան Գրիֆիթսին:
ԱՀ ԱԺ լրատվության բաժնից տեղեկացնում են՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետության ճանաչմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման հեռանկարներին, միջազգային գործընթացներում Արցախի ունեցած դերին եւ Արցախ այցելող օտարերկրացիների նկատմամբ Ադրբեջանի կողմից ճնշումներին վերաբերող հարցեր:
Ռայան Գրիֆիթսի հետազոտության առարկան՝ սեցեսիայի (անջատում) դինամիկայի, ինչպես նաեւ սուվերենության (ինքնիշխանության), պետական համակարգի եւ միջազգային կարգի ուսումնասիրությունն է: