Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-04-04 18:05
Տարածաշրջան

Եվրոպայի խորհուրդը կոչ է արել Թուրքիային` չմիջամտել հետընտրական գործընթացներին

Եվրոպայի խորհուրդը կոչ է արել Թուրքիային` չմիջամտել հետընտրական գործընթացներին

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը պահանջել է Թուրքիայից` կրկնահաշվարկի ժամանակ չմիջամտել պաշտոնյաների գործողություններին և ապահովել նրանց` ազատ գործելու իրավունքը. հաղորդում է Euronews-ի թուրքական ծառայությունը:

Ստրասբուրգում տեղի ունեցած նիստում հրապարակվել է Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հայտարարություն, որում նշված է. «Մենք ընդունում ենք չնչին տարբերությամբ արդյունքները դարձյալ հաշվելու դժվարությունը: Չնչին տարբերությամբ արդյունք գրանցած վայրերում վերահաշվարկ պահանջելը նորմալ երևույթ է: Սակայն մի քանի տասնյակ հազարի հասնող տարբերության դեպքում կրկնահաշվարկ պահանջելը խնդիրներ է առաջացնում: Թուրք պաշտոնյաները պետք է ապահովեն Բարձրագույն ընտրական հանձնաժողովի աշխատանքները բաց և թափանցիկ անցկացնելը: Ակնկալում ենք, որ նրանք կաշխատեն ազատ միջավայրում, և նրանց գործողություններին միջամտություն չի լինի»: