|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը:
Ողջունելով համաժողովի անցկացումը՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Կային ժամանակներ, երբ մեր երկրում առևտրի հսկայական ծավալը տեղի էր ունենում բառացիորեն մայթերին: Դա ժամանակի կամ ավելի ճիշտ այն ցնցումների, այն պրոցեսերի հետևանքներն էին, որոնք մեր երկիրը վերապրեց և ոչ միայն մեր երկիրը: Բայց, կարծում եմ, հիմա ժամանակն է, որ մենք այս իրավիճակին ցուցաբերենք բոլորովին այլ մոտեցում, որովհետև սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար, և մենք չպետք է առևտրային այս գործընթացները դիտարկենք կամ փոխկապակցենք սոցիալական ապահովության և սոցիալական պաշտպանության խնդրի հետ»,- մասնավորապես ասել է վարչապետը:
Մանրամասները` այստեղ: