Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը մարտի 4-ին այցելել էր Օքլահոմա նահանգի Տուլսա քաղաքում գտնվող չարտերային դպրոցներից մեկը: Այս փաստը զայրացրել է Թուրքիային, քանի որ, ըստ նրանց, այդ դպրոցը պատկանում է Թուրքիայում ահաբեկիչ համարվող Ֆեթուլլահ Գյուլենին. հայտնում է ensonhaber.com կայքը:
Առաջին տիկինն իր այցի մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել:
Նշենք, որ Գյուլենը, ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհի մի շարք երկրներում, ունի մասնավոր դպրոցների խոշոր ցանց, և 2016 թ. հուլիսի 15-ի անհաջող հեղաշրջումից հետո, որում Թուրքիան մեղադրում է Գյուլենին, երկիրը մինչ օրս պահանջում է ԱՄՆ-ից` արտահանձնել «ահաբեկչին»: